Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Կարեն Կարապետյանը կուսակցության փոխնախագահի պաշտոնը լքում է

Կարեն Կարապետյանը կուսակցության փոխնախագահի պաշտոնը լքում է
23.06.2018 | 21:17

ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել հունիսի 21-ին, Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ որոշել է հրաժարվել Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից։

Մեզ հայտնի դարձավ, որ իր որոշումը նախկին վարչապետը պատճառաբանել է նրանով, որ կուսակցությունում ինքն ակտիվ գործունեություն չի ծավալում, և ճիշտ կլինի, որ առաջին փոխնախագահի պաշտոնում ակտիվ մեկը լինի։

Կ. Կարապետյանը նաև նշել է, որ Հանրապետական կուսակցությունը լքել չի պատրաստվում։

Նկատենք, որ Արմեն Աշոտյանն էլ այս տեղեկատվությանն արձագանքել է ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով. «Հարձագանք որոշ լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկությունների հայտնում եմ, որ ՀՀԿ նախագահի տեղակալների ընտրության խնդիրը գտնվում է բացառապես ՀՀԿ խորհրդի իրավասությունների շրջանակներում: Մոտակա նիստի օրակարգում չեմ բացառում նման հարցի ներառում»։

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ